406180546-750x375Մտքերը` Էլինա Գրիգորյանի

Երբեք չդառնաս ուրիշի նման, չփորձես լինել այնպիսին, ինչպիսին դիմացինդ է։ Ինչո՞ւ, որովհետև դու այն ես ինչ կաս, երբեք չես կարող լինել ուրիշի փոխարեն, ուրիշն էլ չի կարող լինել քո փոխարեն։ Դու միշտ պետք է ձգտես լինել լավը, չկորցնես քո լավագույն որակները, եղիր ինքդ և առանձնահատուկ, եղիր այնպիսին, ինչպիսին ոչ ոք։ Ինչո՞ւ ես ուզում լինել ուրիշի նման, լինել այնպիսին, ինչպիսին նրանք են, եղիր քեզ պես։ Եղիր յուրահատուկ քո տեսքով, բնավորությամբ, գործունեությամբ, երևակայությունով։ Դու յուրահատուկ ես քո որակներով, երբեք չմտածես փոխվելու մասին։

Աթոռ

13709885_1728966717343816_541452457703429726_nՄտքերը՝ Տիգրան Սերոբյանի

Ես յուրահատուկ էի, և ոչ ոք ինձ չէր դիպչում: Ես ապրում էի աթոռների խանութում ու թաքնվում էի ամենավերջում, որ ոչ ոք ինձ չնկատի ու չգնի: Բայց մի օր մեկը եկավ և իր դպրոցի համար գնեց բոլոր աթոռները, բացի ինձնից՝ նաև իմ կողքի երկու աթոռներից: Մենք երեքս այդ մարդուն պետք չէինք, որովհետև նրա դպրոցի աշակերտները այդքան շատ չէին: Ես մի տարի մնացի այդ խանութում: Հաջորդ տարի այդ նույն մարդը եկավ և գնեց նաև մեզ: Նա նոր աշակերտներ էր ընդունել: Մեզ նա տանում էր դպրոց և մեզ երեքիս իրար վրա էր դրել, որ քիչ տեղ զբաղեցնենք: Մեզ իջեցրեցին և տարան դասարան, դրեցին վերջին շարքում: Հաջորդ օրը եկան երեխաները. նրանք նստեցին մեզ վրա: Ես չէի դիմանում քառասունհինգ րոպե, որովհետև առաջին անգամ էին ինձ վրա այդքան երկար ժամանակ նստած մնացել: Երբ վերջացան դասերը, ինձ գլխի վրա պտտեցին և դրեցի սեղանին: Ամեն ինչ թարս էր ինձ համար: Читать далее

Դպրոց

default Մտքերը` Մարինե Ասատրյանի

Ուզում եմ մի քիչ խոսել իմ մտքերի մասին, որոնք միշտ կան և չեն վերանում: Ժամանակը անցնում է, և մենք չենք էլ նկատում: Մենք ուղղակի անում ենք այն ամենը, ինչ որ պարտավոր ենք անել. մեծերը աշխատում են, որպեսզի իրենց երեխաներին պահեն, իսկ երեխաները փորձում են սովորել, որպեսզի իրենք էլ մեծանան և կարողանան իրենց երեխաներին պահել: Читать далее

Երբ ընկերներս ինձ հետ են

Մտքերը` Անի Գևորգյանի

Երբ ընկերներս ինձ հետ են, իմ օրը շատ ավելի հետաքրքիր ու ուրախ է անցնում։ Մենք առավոտյան իրար հանդիպում ենք և իրար հետ անցկացնում ենք օրվա մեծ մասը։ Ես նրանցից շատ բաներ եմ սովորել։ Մենք իրար հետ երբեմն վիճում ենք, բայց իրարից չենք նեղանում, որովհետև իրար սիրում ենք։ Երբ նրանք ինձ հետ չեն լինում, ես տրամադրություն չեմ ունենում։ Արդեն երկար ժամանակ է՝ ես նրանց հետ ընկերություն եմ անում, և մենք որոշել ենք իրարից չբաժանվել։ Մենք մեր բնավորություններով շատ տարբեր ենք՝ մեկս համարձակ է, մյուսս՝ ամաչկոտ, բայց ամեն մեկս իրար լրացնելով դառնում ենք մի ամբողջություն։ Ես ուրախ եմ, որ նրանց պես ընկերներ ունեմ։

Երբ ընկերներս ինձ հետ են

IMG_5420Մտքերը`Աննա Դանիելյանի

Երբ ես իմ ընկերուհիների հետ եմ, շատ ուրախ եմ, նրանք շատ լավն են, լավ բնավորություններ ունեն։ Շուշոն իմ ամենալավ ընկերուհին է, նա ինձ հասկանում է և միշտ ինձ հետ է։ Շատ լավն է նա և շատ է մեզ բոլորիս ծիծաղեցնում: Ես շատ ուրախ եմ, որ նա իմ կյանքում կա։ Ես ունեմ ամենամոտիկ, ամենալավ ընկերուհի, ոնց որ իմ երկվորյակը լինի։ Մենք երկուսս իրար հասկանում ենք, ոնց որ մտքերը կարդանք իրար։ Բայց շատ վատ է, որ նա Հայաստանում չի ապրում։
Շատ մարդիկ ասում են՝ ես շատ ցածր եմ խոսում, կամ չեմ խոսում։ Բայց դա սխալ է. ես երբ խոսեմ, չեք կարողանա իմ բերանը փակել։ Ուղղակի ես մարդկանց չգիտեմ և դրա համար բան չեմ ասում։ Օսիկը ինձ հասկանում է և լավն է: Բայց ուղղակի ինքը շատ ուժեղ է և ասում է՝ ես իր ընկերուհին չեմ. բայց դա ինձ չի հետաքրքրում։ Ես քիչ ընկերուհիներ ունեմ և ես ուրախ եմ, որ նրանք իմ ընկերուհիներն են։ Ես էն մարդը չեմ, ով որ ուզում է լիքը ընկերուհիներ ունենա, որ հայտնի լինի։ Դուք ուղղակի ինձ բոլորովին չգիտեք։

Սիրել…

IMG_5457Մտքերը`Աննա Դանիելյանի 

Շատ երեխաներ իրենց ծնողների հետ ժամանակ չեն անցկացնեւմ, քանի որ համակարգիչները երեխաների վրա ազդում են, և նրանց բնավորությունը փոխվում է։ Երեխաները չգիտե՞ն, որ երբ նրանք փոքր էին, նրանց մայրիկները տանջվել են նրանց պահելիս։ Մայրիկները երեխաներին պահել են և զգույշ են եղել։ Իսկ երբ երեխաները մեծանում են, նրանք շնորհակալություն չեն ասում, որ իրենց մայրիկները գոնե 9 ամիս պահել են իրենց։ Երեխաները չեն հասկանում և չեն մտածում, որ եթե իրենց մայրիկը չպահեր, հիմա իրենք չէին լինելու։ Երբ դուք համակարգչի դիմաց եք, հիշեք, թե ձեր մայրիկը քանի տարի է ձեր հետևից վազվզել, բռնել ձեզ, որ դուք չվնասվեք։ Երբ դուք այլևս չտեսնեք ձեր մայրիկին, այն ժամանակ լաց կլինեք, կհասկանաք, թե ինչքան տարիներ ունեիք, որ ձեր մայրիկի հետ անցկացնեիք ժամանակը, և նրան խնամեիք, ոնց որ նա ձեզ էր խնամել։ Դուք պետք է հասկանաք ամեն ինչ, և հետևեք ձեր մայրիկին, ոնց որ նա ձեզ է հետևել։ Սիրեք նրան այնքան, ինչքան նա ձեզ է սիրել և ուրախ եղեք, որ նա  ձեզ հետ է։

Պոլ Վիլլարդ: Հին հեռախոսը

15622329_121379481690060_6695092656636448638_nԹարգմանությունը՝ Նազելի Տեր-Պետրոսյանի

Ես շատ փոքր էի, երբ մեր տանը հայտնվեց հեռախոս՝ մեր քաղաքի ամենաառաջին հեռախոսներից մեկը: Հիշո՞ւմ եք այդ մեծ, ծանրաշարժ տուփ-ապարատները:

Ես դեռ բավականին ցածրահասակ էի, որպեսզի հասնեի պատից կախված փայլուն լսափողին, և միշտ հմայված նայում էի, թե ինչպես են իմ ծնողները խոսում հեռախոսով:

Ավելի ուշ ես կռահեցի, որ այդ զարմանալի լսափողի մեջ նստում է մարդ, որին անվանում են՝ Օպերատոր, բարի եղեք: Եվ չկար  այնպիսի մի բան, որ այդ մարդը չիմանար:

Օպերատոր, բարի եղեքը  ամեն ինչ գիտեր՝ սկսած հարևանների հեռախոսային համարներից, վերջացրած գնացքների չվացուցակով: Читать далее

Իմ դասարանը: Մաս երկրորդ

FB_IMG_1492497670414

Մտքերը՝ Մարինե Ասատրայնի 
Սկսենք նրանից, որ մեր դասարանում աղջիկները տղաներից քիչ են, բայցնրանցիցաղմկոտ են: Մեր դասարանի աղջիկները տղաների հետ մտերիմ չեն, այնպիսի տպավորություն է, որ իրար դասարանից չլինենք, բայց ես իմ ընկերուհիների հետ միասին փորձում ենք տղաների հետ շփում գտնել։ Մեր դասարանի աղջիկները շատ ամաչկոտ են, և ամեն մեկը իր նախասիրությունները ունի, ինչպես դասարանի տղաները: Լավ, սկսեմ պատմել մեր դասարանի աղջիկների մասին։ Սկսենք Աննայից․ Աննան շատտարբերվողաղջիկ է, չի սիրում խանգարել, չի սիրում շփվել, նա երբեք ոչ ոքի չի նեղացնի, կամ չի վիրավորի։ Աննան շատ է սիրում անգլերեն լեզուն,և մեզ հետ խոսում է անգլերեն, ու երբ  խոսում է, իր ասածի կեսը չենք հասկանում։ Աննան միշտ նստում է առանձինԱննայի հետ շատ չեմ շփվել ու շատ բան չեմ կարող ասել նրա մասին: Օվսաննան նույնպես շատ է սիրում անգլերեն և մեզ հետ անգլերեն է խոսում։ Օվսաննան շատ է սիրում Ճապոնական կոմիքսներ և մուլտֆիլմներ դիտել։ Օվսաննայի հոբբին նկարչությունն է, նա ամբողջ օրը նկարում է, ևիրեն ոչ մի բան չի կարող խանգարել որպեսզի նա նկարի, նա իրոք շատ լավ է նկարում։

Շուշանը շատ սպորտային և ջրիկ մարդ է։ Ես իր կողքին պարզապես չեմ կարողանում չծիծաղել: Մաթեմատիկայի ժամանակ ես նստում եմ Շուշանիկի կողքին և ես ամբողջ դասին ծիծաղում եմ:

Էլինան, Միլենան և Ազատուհին իրար ճանաչում են արդեն երկար տարիներ և մոտիկ ընկերուհիներ են։ Էլինան և Միլենան սիրում են պարել հայկական ժողովրական պարեր և սիրում են երգել: Միլենան շատ լավ է պարում։ Ես շատ եմ ոգեշնչվում, երբ տեսնում եմ Միլենային պարելուց։ Իսկ Էլինան սիրում է նկարչությամբ զբաղվել և նույնպես լավ է նկարում: Ազատուհին շատ բարի աղջիկ է, նա դասերի ժամանակ շատ պասիվ է պահում իրեն, բայց ես գիտեմ, որ նա շատ լավ է աշխատում տանը: Մի քիչ էլ Նազելիի մասին պատմեմ։ Նազելին շատ լավ է սովորում և սիրում է կիթառ նվագել։ Նազելին իմ մտերիմ ընկերուհին չէ և ես նրա մասին շատ բան չգիտեմ։ Արևիկը նույնպես սիրում է նկարել, բայց ես չեմ տեսել Արևիկի նկարներից: Արևիկն արդեն կազմել է իր կյանքի գրաֆիկը, ու որոշել է հիմիկվանից գումար խնայել, որ հետագայում գնա Գերմանիա, ու սովորի էնտեղ։ Մնացին միայն Ռայիսան, Անին և Մարինեն։Ռաիսան շատ ալարկոտ է, միչև համոզում ենք մի բան անի հոգիներս հելնում է: Նա շատ կատակասեր մարդ է, սիրում է հաշվարկներ անել և հեռախոսով զբաղվել: Անին նույնպես սիրում է նկարել և սիրում է նետածգություն և հրաձգություն։ Մարինեն պարզապես կենդանիների խելագառ է։ Նա սիրում է խնամել նրանց, և ոչ միայն նա, այլ նրա ամբողջ ընտանիքը։ Նա շատ լավ կարողանում է ձի քշել: Սա իմ դասարանն էր։ Ես նրանց ճանաչում եմ արդեն երկար տարիներ և ուրախ եմ, որ իրենց պես ընկերներ ունեմ։

 

Իմ դասարանը: Մաս առաջին

FB_IMG_1492497670414Մտքերը` Մարինե Ասատրյանի

Մեր դասարանում բոլորը յուրահատուկ ու առանձնահատուկ են՝ մեկը շատ է սիրում դաս անել, մյուսը՝ ոչ, մեկը շատ լավ է նվագում կիթառ, իսկ մյուսը չի էլ փորձել։ Մեր դասարանի տղաներից յուրաքանչյուրն իր հետաքրքրությունն ունի: Օրինակ՝ Գևորգը․ Գևորգին ճանաչում եմ մանկապարտեզից։ Նա շատ է սիրում բոլորին ծիծաղեցնել, սիրում է վերցնել ուրիշի պայուսակները և թաքցնել, իսկ հետո մենք ամբողջ դասի ժամանակ փնտրում ենք մեր պայուսակները։ Նա ֆլեյտա է նվագում։ Նրա մտերիմ ընկերը Սերգեյն է, նա նույնպես մեզ միշտ ծիծաղեցնում է։ Սերգեյին նույնպես ճանաչում եմ մանկապարտեզից։ Սերգեյի մայրիկը անգլերենի ուսուցչուհի է և Սերգեյն էլ իր մայրիկի նման լավ անգլերեն գիտի: Մեր դասարանի տղաների մեծամասնությունը փակ են, և չեն սիրում պատմել իրենց մասին։ Օրինակ Տիգրանը՝ նա չի սիրում խոսել, չի լսում երգեր և երբեք չի փախչի դասերից։ Նա մեր դասարանի գերազանցիկն է։ Տիգրանի մասին չեմ կարող շատ պատմել, բայց Լևոնի մասին կարող եմ։ Լևոնը շատ տարբերվող, հումորային, ուրախ, զվարճալի տղա է։ Նա շատ է սիրում ֆուտբոլ, շատ լավ է խաղում, և ես մտածում եմ, որ նա ապագայում հայտնի ֆուտբոլիստ է դառնալու: Կա մի տղա՝ Սամվել անունով, ավելի շուտ մեկ չէ, մեր դասարանում երկու Սամվել կա, բայց այս Սամվելը շատ ջենտլմեն տղա է։ Նրա հոբբին պառկուռն է։ Սամվելը նաև շատ լավ տիրապետում է մոնտաժային ծրագրերին։ Մյուս Սամվելը ընդհանրապես չի խոսում, բայց նա կարողանում է լուծել մաթեմատիկական խնդիրներ որոնք դասարանի մյուս սովորողները չեն կարողանում։ Նրա ընկերը՝ Գարեգինը, նույնպես չի խոսում: Աշոտը, Տիգրանը և Դավիթը մտերիմ ընկերներ են։ Տիգրանը շատ լավ կարողանում է նվագել կիթառ, և շատ է սիրում նետաձքություն։ Աշոտը նույնպես սիրում է նետաձքություն, իսկ Դավիթը նորեկ է մեր դպրոցում և սիրում է ծիծաղեցնել մեզ։ Ես գիտեմ, որ Դավիթը լավ է սովորում, բայց չգիտեմ ինչու նա շատ պասիվ է իրեն պահում դասերի ժամանակ:

Մայրամուտ

15622329_121379481690060_6695092656636448638_n  Մտքերը` Նազելի Տեր-Պետրոսյանի 

Լուսանկարը` Նազելի Տեր-Պետրոսյանի

Ես իմ կյանքում շատ եմ տեսել մայրամուտը: Ճիշտ է, քաղաքում համարյա հնարավոր չէ դիտել այն, բայց ես շատ անգամ տեսել եմ այն ծովում: Ամենագեղեցիկ մայրամուտը տեղի է ունենում հենց այնտեղ: Մայրամուտի գույները արտացոլվում են ջրի մեջ և դա իմ վրա մի կախարդական տպավորություն է թողնում: Ամեն երեկո ես գնում էի, նստում էի ծովափին և դիտում մայրամուտը: Ես միշտ մտածել եմ այս մասին:Ամեն ինչ եկել և գնացել է, բայց մայրամուտը եղել է ամենասկզբից և կա մինչ հիմա: Երկրագունդը փոխվեց, նրա բնությունը փոխվեց, նրա բնակիչները փոխվեցին, և մենք էլ կփոխվենք: Բայց մայրամուտը կմնա, գեղեցիկ գույները կմնան, կախարդությունը կմնա…