Մտքերը` Նազելի Տեր-Պետրոսյանի
Լուսանկարը` Նազելի Տեր-Պետրոսյանի
Ես իմ կյանքում շատ եմ տեսել մայրամուտը: Ճիշտ է, քաղաքում համարյա հնարավոր չէ դիտել այն, բայց ես շատ անգամ տեսել եմ այն ծովում: Ամենագեղեցիկ մայրամուտը տեղի է ունենում հենց այնտեղ: Մայրամուտի գույները արտացոլվում են ջրի մեջ և դա իմ վրա մի կախարդական տպավորություն է թողնում: Ամեն երեկո ես գնում էի, նստում էի ծովափին և դիտում մայրամուտը: Ես միշտ մտածել եմ այս մասին:Ամեն ինչ եկել և գնացել է, բայց մայրամուտը եղել է ամենասկզբից և կա մինչ հիմա: Երկրագունդը փոխվեց, նրա բնությունը փոխվեց, նրա բնակիչները փոխվեցին, և մենք էլ կփոխվենք: Բայց մայրամուտը կմնա, գեղեցիկ գույները կմնան, կախարդությունը կմնա…