Մտքերը` Անի Գևորգյանի
Երբ ընկերներս ինձ հետ են, իմ օրը շատ ավելի հետաքրքիր ու ուրախ է անցնում։ Մենք առավոտյան իրար հանդիպում ենք և իրար հետ անցկացնում ենք օրվա մեծ մասը։ Ես նրանցից շատ բաներ եմ սովորել։ Մենք իրար հետ երբեմն վիճում ենք, բայց իրարից չենք նեղանում, որովհետև իրար սիրում ենք։ Երբ նրանք ինձ հետ չեն լինում, ես տրամադրություն չեմ ունենում։ Արդեն երկար ժամանակ է՝ ես նրանց հետ ընկերություն եմ անում, և մենք որոշել ենք իրարից չբաժանվել։ Մենք մեր բնավորություններով շատ տարբեր ենք՝ մեկս համարձակ է, մյուսս՝ ամաչկոտ, բայց ամեն մեկս իրար լրացնելով դառնում ենք մի ամբողջություն։ Ես ուրախ եմ, որ նրանց պես ընկերներ ունեմ։