Դպրոց

default Մտքերը` Մարինե Ասատրյանի

Ուզում եմ մի քիչ խոսել իմ մտքերի մասին, որոնք միշտ կան և չեն վերանում: Ժամանակը անցնում է, և մենք չենք էլ նկատում: Մենք ուղղակի անում ենք այն ամենը, ինչ որ պարտավոր ենք անել. մեծերը աշխատում են, որպեսզի իրենց երեխաներին պահեն, իսկ երեխաները փորձում են սովորել, որպեսզի իրենք էլ մեծանան և կարողանան իրենց երեխաներին պահել:
Երեխաները դպրոցում ունենում են որոշ խնդիրներ, իրենք էլ փորձում են ինքնուրույն իրենց խնդիրները լուծել: Եթե երեխան լավ է սովորում, մյուս երեխաների համար դա ծիծաղելի և տարօրինակ է թվում. համարյա բոլոր դպրոցներում էլ այդպես է: Մեկը մյուսին ձեռք է առնում վատ հագուստի կամ լավ սովորելու համար: Ես մի անգամ մի տեսանյութ դիտեցի այն մարդկանց մասին, ովքեր փոքր տարիքում ձեռք են առել մյուսներին: Նրանք արդեն մեծացել էին և պատմում էին, թե ինչի համար էին ձեռք առնում ուրիշներին: Մի աղջիկ պատմում էր, որ նա մի խմբի անդամ էր: Նրանք խաղում էին իրար հետ, պատմում էին իրար ամեն ինչ: Նրանք ոնց որ քույրեր և եղբայրներ լինեին, և նրանք միշտ բամբասում և ձեռք էին առնում  ուրիշներին՝ մտածելով, որ իրենք այդ մարդկանցից լավն են: Բայց մի անգամ նրանց խմբից մի տղա, որոշեց ընկերություն անել ուրիշ խմբի երեխաների հետ: Նրա նախկին խմբի երեխաները որոշ ժամանակ անց սկսեցին նրան ձեռք առնել, որովհետև նա նույնպես սկսեց լավ սովորել, սկսեց ուրիշ ձև հագնվել և այլն…

Ես նույնպես ձեռք եմ առել մարդկանց, ովքեր ինձանից տարբերվում են: Բոլորն էլ այս կյանքում ձեռք են առել ինչ-որ մեկին: Ես ուղղակի ուզում եմ ասել այն մարդկանց, ովքեր կարդացին իմ գրածը, որ ուշադիր լինեն իրենց կողքին կատարվող ամեն ինչի նկատմամբ: Երբ դուք տեսնում եք ինչ-որ մեկին վիրավորելիս կամ ձեռք առնելիս,  այդ մարդուն կանգնեցրեք և հարցրեք, թե նա ինչ կզգար, եթե  իրեն ձեռք առնեին…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s