Աթոռ

13709885_1728966717343816_541452457703429726_nՄտքերը՝ Տիգրան Սերոբյանի

Ես յուրահատուկ էի, և ոչ ոք ինձ չէր դիպչում: Ես ապրում էի աթոռների խանութում ու թաքնվում էի ամենավերջում, որ ոչ ոք ինձ չնկատի ու չգնի: Բայց մի օր մեկը եկավ և իր դպրոցի համար գնեց բոլոր աթոռները, բացի ինձնից՝ նաև իմ կողքի երկու աթոռներից: Մենք երեքս այդ մարդուն պետք չէինք, որովհետև նրա դպրոցի աշակերտները այդքան շատ չէին: Ես մի տարի մնացի այդ խանութում: Հաջորդ տարի այդ նույն մարդը եկավ և գնեց նաև մեզ: Նա նոր աշակերտներ էր ընդունել: Մեզ նա տանում էր դպրոց և մեզ երեքիս իրար վրա էր դրել, որ քիչ տեղ զբաղեցնենք: Մեզ իջեցրեցին և տարան դասարան, դրեցին վերջին շարքում: Հաջորդ օրը եկան երեխաները. նրանք նստեցին մեզ վրա: Ես չէի դիմանում քառասունհինգ րոպե, որովհետև առաջին անգամ էին ինձ վրա այդքան երկար ժամանակ նստած մնացել: Երբ վերջացան դասերը, ինձ գլխի վրա պտտեցին և դրեցի սեղանին: Ամեն ինչ թարս էր ինձ համար:
Ես երեք տարի շարունակ ամեն օր գլխի վրա կախված էի մնում տասնութ ժամ: Չորրոդ տարում երեխաները նոր առարկա պետք է անցնեին, և նոր ուսուցիչ էր եկել: Այդ ուսուցիչը շատ գեր էր և որոշեց, որ ինձ վրա պետք է նստի: Ես չդիմացա անգամ տասը րոպե: Կոտրվեցի: Ինձ տարան դպրոցի ամենամութ տեղը: Ես չորս ամիս մնացի այնտեղ: Ամեն շաբաթ ինձ ևս մի աթոռ էր միանում: Մենք բոլորս մրսում էինք, իսկ այդ սենյակը չէր ջեռուցվում: Մեզ վերջապես եկան տանելու: Այն նույն մարդը, որ գնել էի մեզ խանութից, տարավ մեզ: Ինձ փորձեց վերանորոգել, բայց չկարողացավ: Ինձ կոտրեց ու վառեց ուրիշ գերանների հետ: Ես վառվեցի հինգ ժամ: Ես փորձում էի դիմանալ այդ տաքությանը, բայց չէի կարողանում: Ինձ էին մոտենում այդ ընտանիքի անդամները և տաքանում: Նրանց տուն ուրիշ մարդիկ էլ էին գալիս, իմ կողքը նստում, որ տաքանան: Ես մոխրացա ու մնացի այդ վառարանի մեջ: Ինձ վրա ավելացնում էին այլ փայտեր ու վառում: Ես արդեն հույս չունեի, որ այդտեղից կարող եմ դուրս պրծնել: Մի օր երկրաշարժ եղավ, և ես մնացի փլատակների տակ: Այդտեղ հիմա ոչինչ չկա և իմ բոլոր հույսերը մարեցին: Ես հիշում եմ այն օրերը, որ ինձ ոչ ոք չէր դիպչում, ու ոչ ոք չէր նստում ինձ վրա: Հիշում էի այն օրերը որ ինձ գլխիվայր կախում էին սեղանից և մտածում  եմ, որ ավելի լավ կլիներ՝ մնայի այդ մութ սենյակում ու մրսեի, քան այնքան տաքանայի, որ մոխրանայի: Ես հիմա էլ ինձ լավ եմ զգում, որովհետև իմ ընկերների հետ եմ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s