Թարգմանությունը՝ Նազելի Տեր-Պետրոսյանի
Ես շատ փոքր էի, երբ մեր տանը հայտնվեց հեռախոս՝ մեր քաղաքի ամենաառաջին հեռախոսներից մեկը: Հիշո՞ւմ եք այդ մեծ, ծանրաշարժ տուփ-ապարատները:
Ես դեռ բավականին ցածրահասակ էի, որպեսզի հասնեի պատից կախված փայլուն լսափողին, և միշտ հմայված նայում էի, թե ինչպես են իմ ծնողները խոսում հեռախոսով:
Ավելի ուշ ես կռահեցի, որ այդ զարմանալի լսափողի մեջ նստում է մարդ, որին անվանում են՝ Օպերատոր, բարի եղեք: Եվ չկար այնպիսի մի բան, որ այդ մարդը չիմանար:
Օպերատոր, բարի եղեքը ամեն ինչ գիտեր՝ սկսած հարևանների հեռախոսային համարներից, վերջացրած գնացքների չվացուցակով: Читать далее