Առաջարկում եմ կարդալ

download-1Արևիկ Տատինցյանը առաջարկում է…

Խուլիո Կորտասարը արգենտինացի գրող է, ում «Գիշերը մեջքի վրա, երեսնիվեր»  պատմվածքը ես մի քանի օր առաջ կարդացի: Եթե դուք չեք կարդացել այս պատմվածքը, խորհուրդ կտամ կարդալ, որովհետև ես սկսում եմ իմ կարծիքը ներկայացնել: Պատմվածքը այն մասին է, որ ամեն ինչ կարող է միանգամից փոխվել, և երազը կարող է իրականություն լինել, իսկ իրականությունը՝ երազ: Մենք չգիտենք, երազ է, թե՞ իրականություն` ինչ որ հիմա է կատարվում: Գրողը մեզ հարցի առաջ է կանգնեցնում, արդյո՞ք մենք իրականություն մեջ ենք գտնվում, թե՞ այս ամենը միայն երազ է:

Ի դեպ՝ այս գրողի պատմվածքների գիրքը կարող եք վերցնել կթահամալիրի գրադարանից:

Ժպիտ

17458268_1275378069164063_4684553001329507627_nՄտքերը՝ Արևիկ Տատինցյանի

Ամեն առավոտ արթնանալ և տեսնել մի փոքրիկ հրաշք, որ նայում է աչքերիդ մեջ և անհոգ ժպիտը դեմքին՝ նետվում է քեզ մոտ: Այսպես է սկսվում իմ առավոտը իմ խենթ եղբոր հետ: Նրա ժպիտը արժե ամեն ինչ: Նույնիսկ երբ ես շատ տխուր եմ լինում, նրա ժպիտը իմ տրամադրությունը բարձրացնում է: Ուղղակի ժպտացեք, և ձեր տրամադրությունը միանգամից կբարձրանա, վստահեցնում եմ ձեզ. Իսկ եթե դուք ունեք մի խենթ եղբայր կամ քույր, ձեր ժպիտը միշտ ձեz հետ կլինի:

Ժամանակ

10689892_300881506788085_7382951633913960767_n

Մտքերը՝ Արևիկ Տատինցյանի

Մենք գտնվում ենք ժամանակի մեջ, որը անդադար շարժվում է: Մեկ հարց, ի՞նչն է, որ երբեք չես կարող վերադարձնել. ժամանակն է: Մենք պիտի գնահատենք ամեն մի վայրկյան: Ժամանակը փոխում է մարդկանց և չի խնայում ոչ ոքի: Այդ դու պետք է հարմարվես ժամանակին, այլ ոչ թե նա՝ քեզ: Ես կուզեի կանգնեցնել ժամանակը մի քանի րոպեով:

Ձանձրալի մարդիկ

12065824_925632960857329_680720793527518981_nՄտքերը՝ Արևիկ Տատինցյանի

Ձանձրալի ասելով ես պատկերացնում եմ մոխրագույն, տխրություն:  Ես չեմ սիրում ձանձրալի մարդկանց. նրանց ապրելաոճը, մտքերը, դրանք շատ ձանձրալի են: Սիրում եմ տարօրինակ, խենթ մարդկանց, ովքեր ունեն իրենց սեփական կարծիքը, ովքեր նպատակներ ունեն, այլ ոչ թե այն մարդկանց, ովքեր ապրում են լինելու համար: Ապրել պետք է նրա համար, որ կյանքից ստանաս ոգեղեն ինչ-որ բան, ոչ թե թաղվես կենցաղում:

Այս մասին կուզեի խոսել…

13886479_1207878709257143_3079945166398208545_nՄտքերը` Օվսաննա Հարությունյանի

Այս մասին կուզեի խոսել… Ես տանել չեմ կարողանում, երբ ինձ խնդրում են, որ ես իրենց նկարեմ։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր արվեստի մարդ այդպես է մտածում։ Ես երբեք չեմ նկարի ինչ-որ մեկին, եթե նրանք խնդրեն և նամանավանդ՝ սկսեն համոզել կամ էլ ստիպել։ Դա շատ զայրացուցիչ է։ Նկարչությունը ամենամատչելի աշխատանքներից մեկն է։ Եթե դուք նկարիչ կամ էլ նման մի բան եք, դուք անում եք այն, ինչ որ ձեզ դուր է գալիս և նույնիսկ եթե դա շատ եկամուտ չի բերում, դուք մեկ է, ուրախ եք։ Եվ երբ դուք ցանկանում եք, որ ես նկարեմ ձեզ համար, այդ հավասարակշռությունը խախտվում է։ Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր չեն դիմել ինձ իրենց նկարելու համար։

Չենք ուզում, թե չենք կարողանում

05-45.jpgԼուսանկարը՝ Միլենա Մարկոսյանի 
                                                                        Մտքերը` Էլինա Գրիգորյանի


Երբ մարդը դադարում է մի բան անել, դա նշանակում է, որ նա կամ չի կարողանում, կամ չի ուզում: Իրականում չկարողանալ արտահայտություն գոյություն չունի, կա միայն չուզել: Իսկ ինչո՞ւ մարդիկ չեն ուզում մի բան անել, որովհետև շատ քչերի մոտ կա պայքարելու ունակություն, շատ քչերն են կարող իրենց առջև նպատակ դնել և հասնել դրան: Եթե մարդիկ դադարեն լինել նպատակասլաց, նրանք չեն կարողանա հասնել ոչնչի: Հիմա այնպիսի ժամանակներ են, որ առանց պայքարելու ոչնչի չես կարող հասնել:  Մարդիկ շատ շուտ են հոգնում ամեն ինչից, բայց չէ՞ որ հոգնելու դեպքում չես կարող հասնել ուզածիդ: Միշտ պետք է նպատակասլաց լինել և հաղթահարել բոլոր դժվարությունները:

Օշոյի անեկտոդներից

15622329_121379481690060_6695092656636448638_nԹարգմանությունը՝ Նազելի Տեր-Պետրոսյանի

Մուլլա Նասրեդինը սովորեցնում էր իր փոքրիկ տղային, որը յոթ տարեկան էր, ինչպես մոտենալ աղջկան, ինչպես նրան հրավիրել պարելու, ինչ ասել և ինչ չասել, ինչպես նրան անել հաճոյախոսություններ, ինչպես համոզել նրան:

Տղան ինչ-որ տեղ գնաց, կես ժամ հետո վերադարձավ և պահանջեց.

— Հիմա սովորեցրու ինձ,  ինչպես նրանից ազատվել:

****

Փոքրիկ հինգ տարեկան տղային ուսուցիչը հարցրեց.

-Քո փոքրիկ քույրիկը արդեն սովորե՞լ է խոսել:

-Այո, սովորել է,-պատասխանեց տղան:-Մենք հիմա սովորեցնում ենք նրան լռել:

Չեմ կարողանում դուրս գալ (Օշոյի անեկտոդներից)

15622329_121379481690060_6695092656636448638_nԹարգմանեց Նազելի տեր-Պետրոսյանը:

Մի անգամ, գիշերը՝ ժամը երեքին, Մուլլա Նասրեդինը զանգեց ծանոթ բարմենին և հարցրեց.

-Լսիր, ե՞րբ են վերջապես  բացելու բարը:

—  Ինչ էլ ժամանակ ես գտել այդպիսի հարցեր տալու,-զարմացավ բարմենը:- Դու մշտական հաճախորդ ես և ինձինից լավ գիտես, որ մենք բացվում ենք առավոտյան ժամը իննին: Պառկիր քնելու և դիմացիր մինչև ինը,- և աջատեց հեռախոսը:

Տասը րոպե հետո Նասրեդինը նորից զանգեց և ասաց.

—  Լսիր, ախր ինձ շատ է պետք: Կարո՞ղ է, այնուամենայնիվ, բացեք բարը:

Այստեղ բարմենին դա  արդեն հոգնեցրեց: Читать далее

Այդ մարդը դարձավ նախագահ (Օշոյի անեկտոդներից)

15622329_121379481690060_6695092656636448638_nԹարգմանությունը՝ նազելի Տեր-Պետրոսյանի

Երեք վիրաբույժ, հին ընկերներ հանդիպեցին խնջույքի ժամանակ: Արևի տակ՝ նստարանին նստելով, նրանք սկսեցին պարծենալ: Առաջինը ասաց.
— Ես ունեի մի հիվանդ, ով կորցրել էր իր երկու ոտքերը պատերազմի ժամանակ: Ես նրան արհեստական ոտքեր պատրաստեցի, և դա հրաշք էր: Հիմա նա դարձել է աշխարհի ամենալավ վազողներից մեկը: Շատ հնարավոր է, որ նա կդառնա հաջորդ Օլիմպիական խաղերի հաղթող:

Մյուսը ասաց.
— Դա դեռ ի՞նչ է: Ես ունեի մի հիվանդ, ով ընկել էր երեսուներորդ հարկից, նրա  դեմքը այլանդակվել էր: Ես կատարեցի պլաստիկ վիրահատություն: Եվ ի՞նչ եք կարծում: Վերջերս ես տեսա թերթում, որ նա դարձել է աշխարհի ամենագեղեցիկը:

Երրորդը համեստ մարդ էր: Մյուս երկուսը նայեցին նրան և հարցրին.
— Իսկ դու ի՞նչ ես արել: Դու ի՞նչ նորություն ունես:
— Ոչ մի հետաքրքիր բան,-ասաց նա,- և, բացի այդ, ինձ չի կարելի դրա մասին ոչ մեկին պատմել: Читать далее

Ինչի՞ համար է դատարկ տունը

IMG_0005Թարգմանությունը՝ Գևորգ Խաչատրյանի

Մի անգամ մի հարուստ մարդու դռանը մոտեցավ մի աղքատ մարդ և հաց խնդրեց: Տերը պատասխանեց.
— Աստված տեսնում է՝ ինձ մոտ հաց չկա, ես հացթուխ չեմ:
Աղքատ մարդը նրանից խնդրեց գոնե մի քիչ միս կամ տալ:
— Ինձ մոտ այստեղ մսի խանութ չէ, – պատասխանեց նրան տերը:
Այդպիսի պատասխան լսելով՝ աղքատ մարդը խնդրեց մի քիչ ալյուր:
— Քո կարծիքով ես նման եմ ջրաղացպանի՞ – հարցրեց տերը:
— Ուրեմն, թող ինձ գոնե ջուր խմել – ասաց աղքատ մարդը:
— Իմ տան մոտակայքում ոչ գետ է հոսում, ոչ էլ առվակ,– պատասխանեց տերը:
Աղքատ մարդը ուղղակի նրա կողքով անցավ՝ ուշադրություն չդարձնելով տիրոջ վրա և տանը սկսեց հոգալ իր բնական կարիքը:
— Ի՞նչ ես անում, – բղավեց տերը:
— Իսկ էլ ինչի՞ համար է ամբողջությամբ դատարկ տունը, ինչպես դու ասացիր, – պատասխանեց աղքատ մարդը՝ հարցին հարցով պատասխանելով: Читать далее