Օշոյի առակներից

Osho on Osho_I am Not seriousԹարգմանությունը՝ Էլինա Գրիգորյանի

Ես լսել եմ մի մարդու մասին: Նա շատ ծեր էր: Նա դուրս է  գալիս առավոտյան զբոսանքի: Այդ ժամանակ մի կին խրճիթում  արթնացնում էր իր տղային: Ծերուկը անցնում էր ճանապարհով, երբ կինն ասաց.

—  Արթնանալու ժամանակն է, արդեն առավոտ է, գիշերը վերջացել է:

Ծերուկը լսեց այդ խոսքերը: Դրանք «Ալմաստե Սուտրայի» բառերը չէին, դրանք ուղղակի մի կնոջ  խոսքեր էին.

— Արթնացիր, հերիք է քնես: Դու առանց այդ էլ շատ ես քնել: Գիշերը ավարտվել է: Արևը դուրս է եկել,արդեն առավոտ է: Читать далее

Իմ երեկվա օրը

IMG_0007Մտքերը` Աննա Դանիելյանի

Ես արթնանում եմ առավոտները շատ շուտ: Երբ որ դասի եմ, մայրիկս է արթնացնում։ Դե, ես իրականում արթնանում եմ 8-ի, 9-ի արանքում։ Արթնանալիս միշտ մտածում եմ ամառվա տաք օրերի մասին։ Զգում եմ՝ ինչպես նոր օր է սկսվում ինձ համար:

Դուրս գալով՝ ես շնչում եմ սառը, մաքուր օդը: Ես միշտ լավ եմ զգում, երբ որ տնից դուրս եմ գալիս։ Շատ կուզենայի առանց բաճկոն դուրս գալ և զգալ այդ սառը օրը ազատ։ Իսկ երբ հասնում եմ դպրոց, միշտ առավոտները ամպամած է լինում: Ինձ շատ է դուր գալիս այդ եղանակը։ Երբ մտնում եմ դպրոց, տեսնում եմ իմ ընկերուհիներին՝ Նազելիին և Օվսաննային։ Առաջինը նրանց եմ տեսնում, իսկ հետո՝ ուրիշ երեխաների դեմքերը։ Читать далее

Աշխարհը շատ գեղեցիկ է

01-15Մտքերը` Աննա Դանիելյանի

Աշխարհը շատ գեղեցիկ է: Պատկերացրու՝ դու մենակ ես սարերում, անտառում, ծովում։ Պատկերացրու՝ գեղեցիկ աշխարհը առանց ծխերի, առանց ավտոմեքենաների։ Պատկերացրու՝ բոլոր վայրի կենդանիները վազվզում են  ամեն տեղ՝ ազատ։  Լսի՛ր անտառի ձայները, թռչունների ձայները, լսի՛ր ջրերին։ Ոչ ոք կողքդ չլինի, և ուրա՛խ եղիր, որ աշխարհն այսպիսին է։ Միայն գեղեցկությունն է աշխարհը պահում։

Գրքերի աշխարհ

img_7564   Մտքերը` Ազատուհի Հարությունյանի             Լուսանկարը՝ Ազատուհի Հարությունյանի

Ինձ ծանոթ բոլոր ընտանիքներում կան փոքրիկ գրադարարաններ: Մեր տանը նույնպես կա մի սենյակ, որտեղ խնամքով դասավորված են մեր գրքերը: Նրանք այնքան շատ են: Մի օր ես որոշեցի հաշվել մեր գրքերը և պարզեցի՝ 593 գիրք ունենք: Պարզեցի, որ մեր գրքերը ունեն պատմություն՝ նրանք իրենց առաջին էջի վրա ունեն պատկանելիության նշան: Առաջի սերունդը՝ տատիկինն է: Երկրորդ սերունդը՝ մայրիկինը: Երրորդը սերունդը՝ Ավետիսինն է. այստեղ միայն անգլերեն  և Անտարես հրատարակչության գրքերն են: Իմ ընտանիքում գրքերը չեն մնում իրենց դարակում, միշտ դուրս են գալիս այնտեղից և հայտնվում տան անդամների ձեռքին: Պատահում է՝ նաև գիրք են խնդրում բարեկամի կամ հարևանի երեխաները, մենք իհարկե տալիս ենք, բայց տատիկս դժգհում է, որ ժամանակին հետ չեն վերադարձնում: Ես էլ իմ լուման ունեմ մեր գրադարանում՝ Երկարագուլպա Պիպին:

 

Ինչո՞ւ այսպես եղավ

08-37.jpgՄտքերը՝ Էլինա Գրիգորյանի
Լուսանկարը՝  Միլենա Մարկոսյանի

Ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ լռեցին ձայները, ինչո՞ւ այլևս չեն ժպտում ուրախ մարդիկ: Ինչո՞ւ է կյանքը դարձել քմահաճ, չհարմարվող, այն սկսել է հանձնվել ամեն մի փոքր դժվարությունից: Մարդիկ սկսել են չարանալ, դա երևում է նրանց հայացքներից: Քայլում ես փողոցով և տեսնում ես մարդկանց՝ հուսաթափված կամ չգիտեմ, երևի կյանքից երես թեքած հայացքներով: Մարդիկ կորցրել են իրենց ժպիտները: Դա նրանից է, որ նրանք հանձնվել են՝ հոգնելով պայքարել այն դժվարությունների դեմ, որոնք տրված են կյանքի կողմից: Հիմա շատ քչերն ունեն պայքարելու և առաջ շարժվելու ունակություն, շատ քչերի երեսին կտեսնես անկեղծ ժպիտ: Բայց հենց նրանցից պետք է վերցնել օրինակ և կյանքին նայել թեթև: Երբեք պետք չէ հույս դնել ուրիշի վրա, պետք է գործել ինքնուրույն և երբեք չհանձնվել:

Իմ կարծիքը Հայաստանի բնապահպանության մասին

12065824_925632960857329_680720793527518981_nՄտքերը՝ Արևիկ Տատինցյանի

Շատ եվրոպական երկրներում մարդիկ իսկապես անհանգստանում են բնապահպանության համար: Աղբը վերամշակում և ստանում են պիտանի իրեր, օրինակ՝  մեկանգամյա օգտագործման տարաները վերամշակում են և ստանում են նորը: Հայաստանում  մարդիկ որևէ գործողություն չեն անում մաքուր երկրում ապրելու համար: Դե, ասեք էնպիսի մարդու անուն, ով երբեք, նույնիսկ պոլիեթիլենային տոպրակ գետնին չի գցել: Նույնիսկ ես և դուք անգիտակցորեն կեղտոտել ենք մեր երկիրը: Մենք սովորել են աղբի մեջ ապրել և չենք գիտակցում, որ մեր պատճառով օրեցօր ավելի և ավելի ենք աղտոտում մեր երկիրը:

Ինչպիսի՞ն է իմ կարծիքով լավ կյանքը

 

12065824_925632960857329_680720793527518981_n

Մտքերը` Արևիկ Տատինցյանի

Ես կարծում եմ, չէ, չէ, համոզված եմ, որ դուք ինքներդ եք ստեղծում ձեր ապագան, և միայն դուք եք պատասխանատու դրա համար: Ես մտածում եմ, որ լավ կյանքը առաջին հերթին լավ հարաբերություններ ունենալն է ծնողների հետ և ընդհանրապես՝ ընտանիքի հետ:Պետք է միշտ ինքնավստահ լինել, և այդ դեպքում կհասնես նպատակին, պետք է ընկերասեր լինել և նպատակասլաց: Չպետք է փառասեր լինել, նախանձկոտ, այլ պետք է լինել բարի և մեծահոգի: Այդ դեպքում այդ բարությունը կրկնակի ձևով հետ կվերադառնա ձեզ: Ինչևէ, ես ուզում եմ ասել, որ իմ կյանքը հիմա շատ լավն է , որովհետև ես ունեմ ինձ, ինձ սիրող ընտանիք, բազում նպատակներ և շատ համառություն:

 

 

Ճամփորդություն

13227192_495698507304771_5313375218005974507_nՄտքերը՝ Ռաիսա Խաչատուրովայի

Կյանքիս ամենալավ օրերից մեկն էր: Առաջին անգամ գնացի գիշերակացով ճամփորդության՝ Ծաղկաձոր: Դա ուրբաթ օրն էր` մարտի 3-ը: Այցելեցինք Ծաղկաձորի միջնակարգ դպրոց, որտեղ պատրաստել էին մեծ ներկայացում: Ներկայացման ավարտից հետո պարեցինք և ուղևորվեցինք դեպի Կեչի հանգստյան տուն: Երեկոյան դուրս եկանք զբոսնելու Ծաղկաձորով, հետո սկսեցինք արտասանել Չարենց, Թումանյան, Տերյան, ապա  խաղացինք ձնագնդի։ Հետո վերադարձանք հյուրանոց: Երբ մթնեց, բոլորս հավաքվեցինք և մեր սիրելի ընկեր Նելիի հետ սկսեցինք նվագել և երգել: Читать далее

Երազանք

15781050_1706739479637393_3631187766997872335_n

Մարդիկ իրենց կյանքում ունենում են երազանքներ: Կան երազանքներ որոնք իրագործվում են, իսկ կան երազանքներ, որը այդպես էլ մնում է երազանք: Իմ կարծիքով, երբ մի բանի մասին մարդը երկար երազում է, այն իրականանում է: Ճիշտն ասած ես ունեմ շատ երազանքներ, բայց ցավոք շատերն չեն կատարվում: Երազանքները լինում են տարբեր: Ասում են, որ անհնարին ոչինչ չկա, բայց լինում են դեպքեր որ քո երազանքները չես կարողանում իրագործել և դա այդպես էլ մնում է մնում է երազանք:

Մտքերը` Շուշան Մելքոնյանի

Գիտե՞ք, որ գարուն է…

garun

Մտքերը` Էլինա Գրիգորյանի

Գիտե՞ք, որ գարուն է, բայց գարունը զգացնել չի տալիս, որ եկել է։ Դրսում` ցուրտ, մառախուղ, ձյուն, սառույց, մի խոսքով` իսկական ձմեռ։ Գարուն ասելով առաջինը մտքումս պատկերացնում եմ, թե ինչպես է ձնծաղիկը դուրս գալիս, ինչպես է արևը մեզ ջերմացնում, բայց արի ու տես, որ ձմեռը չի ուզում բաժամվել մեզնից և դեռ մեր հետ է մնում: Գարունը դեռ մեկ օր է ինչ եկել է, բայց արդեն հասցրել եմ մտածել նրա մասին։ Մի խոսքով, գարունը եկավ, ձմեռը չգնաց։