Ընտանիք և ծնողներ

15781050_1706739479637393_3631187766997872335_nՄտքերը՝ Շուշան Մելքոնյանի

Ես սիրում եմ իմ ընտանիքը շատ: Մենք մեր ընտանիքում առաջին հերթին ձևավորվում ենք որպես մարդ, մեր  ընտանիքի շնորհիվ ստանում ենք դաստիարակություն, վարվելաձև  և մարդուն համար կարևոր այլ հատկանիշներ: Ընտանիքը  մեզ համար ամենաթանկ բանն է այս աշխարհում, իսկ ծնողից այն կողմ աշխարհ չկա: Ծնողները մեզ համար ու մեր ընտանիքի համար  ամուր հիմք են. մենք մեր կյանքն առանց նրանց  չենք պատկերացնում: Մեր ծնողները մեր կյանքի ընթացքում մեզ տալիս են ամեն ինչ: Չխնայելով նույնիսկ իրենց առողջությունը` զոհ են գնում ամեն բանի: Միշտ իմացեք, բոլոր  ծնողները նույն բանն են ցանկանում, որ իրենց երեխան  միշտ լինի ուրախ, առողջ, երջանիկ, իր նպատակին հասած մարդ: Շնորհակալ ենք, որ դուք կաք…

 

 

Իմ օրագիրը

image-4Մի քանի օր է անցել ուսումնական տարվա սկզբից: Մինչ այդ օրագիրս չէի վարում, քանի որ չէի գտնում, որ ճիշտ կլինի պատմել անհետաքրքիր օրերի մասին: Այո, դուք ճիշտ հասկացաք, սեպտեմբերի մեկից հետո օրերս անհետաքրքիր անցան, քանի որ սկսվեցին հանգստյան օրերը: Այսինքն ես չհասցրեցի նույնիսկ հոգնել, բայց հանգստյան օրերը ինձ որոշեցին հենց այն ժամանակ այցելել, երբ ես լի էի եռանդով և սովորելու ցանկությամբ: Հանգստյան օրերը ինձ ավելի շատ հոգնեցրին, քան թարմացրեցին: Բայց ինչևէ, անցյալը չես փոխի, այդ պատճառով սկսեմ պատմել  այսօրվա իրադարձություններից:

Քանի որ արդեն ասացի, որ հանգստյան օրերը ինձ հոգնեցրին,  առավոտյան շատ դժվարությամբ արթնացա: Читать далее

Հերթական օր

13709885_1728966717343816_541452457703429726_nՄտքերը՝ Տիգրան Սերոբյանի

Հերթական մի օր, հերթական շաբաթ, հերթական առավոտ, հերթական դասեր, հերթական ուսուցիչներ:

Հերթական առավոտ: Հերթական դասեր: Դասերից հետո պետք է գնայի համերգի, բայց ինձ հետ պետք է տանեի նաև Վահագնին: Գնացի Վահագնին համերգ բերելու, և պարզվեց, որ Վահագնին արդեն Մայր դպրոց են բերել: Հետ դարձի ճանապարհին տեսա ընկեր Սոնային, որ գնում էր Դպրոց-պարտեզ, իսկ երբ հասա Մայր դպրոց՝ համերգի, տեսա ընկեր Սոնային այնտեղ: Հետո գնացի Սեբաստացի մոլ և տեսա հետաքրքիր աշխատանքներ այնտեղ: Հետո մտա մի խանութ, որտեղի վաճառողը շատ տհաճ մարդ էր. ինձ դուր չեկավ: Հետո տուն գալու ճանապարհին գնեցի երկու չուպաչուպս և ոչնչացրեցի դրանք ճանապարհին…շա՜տ համեղ էին: Հիմա գրում եմ հերթական օրագիր և հերթական ցտեսություն մաղթում:

 

Ձմեռային հեքիաթ

20161214_124317

Ձմեռ

Ձմեռն եկավ իր ճերմակ ձնագնդիկով, ուրախությամբ, երբ բոլորը ուրախ են, և գիշերվա աստղային գիշերը գերում է բոլորին…
Սա ձմեռային հեքիաթ է և վերջ…

Երկինք

Նայում եմ երկնքին. կարծես մի մանկության հեքիաթ լինի…
Ամեն վայրկյան նկատում եմ մի պատկեր, որը այնքան ճերմակ է, որ ցանկանում եմ թռչել դեպի այդ հրաշքը, որը մեզ նվերներ է ուղարկում ամբողջ կյանքի ընթացքում…

Մտքերը՝ Հարություն Չոբանյանի
Ֆոտո՝ Շուշան Մելքոնյանի

Սեր

13177283_1748566618756166_9169150690249835178_n

Մտքերը՝ Տիգրան Արամյանի

Սերը  մի հիասքանչ զգացում է։Սերը այն է, երբ մարդուն սիրում ես անկախ ամեն ինչից, երբ ամեն րոպե նա մտքումդ է և երբ լսում ես նրա ձայնը, թվում է, թե աշխարհրը քոնն է, երբ անսահման կարոտում եք իրար։ Սերը այն է, ինչ քեզ ավելի լավն է դարձնում և ինչպես ասել է Արիստոտելը. «Սերը թեորեմ է. այն ամեն օր պետք է ապացուցել»։ Սերը չափում են կարոտով. իչքան շատ ես կարոտում, այնքան շատ ես սիրում։ Սերը զարմանալի զգացում է և միանգամայն առեղծվածային։ Սիրել մեկին՝ նշանակում է, որ դուք հաղորդակցվում եք միմյանց հետ տարածության մեջ։

Ես հավատում եմ հրաշքին

15622329_121379481690060_6695092656636448638_nՄտքերը` նազելի Տեր-Պետրոսյանի

Ես այսօր կցանկանայի պատմել իմ եղբայր Հայկի մասին: Ճիշտ է, նա ինձ արյունակից բարեկամ չէ, բայց ես նրան համարում եմ իմ փոքրիկ եղբայրը:Ես կցանկանայի մի քիչ պատմել նրա մասին: Հայկը վեց տարեկան է:Նրա մայրիկ Պայծառը իմ մայրիկի ամենամոտ ընկերուհին է: Հայկը լավ խոսում է ռուսերեն և անգլերեն, կարողանում է հաշվել,երգում է,արտասանում:Բայց միակ վատ բանը այն է, որ Հայկը չի քայլում: Երբ Պայծառը հղի էր, նրա ճնշումը բարձրացել էր, և նրան տարել էին հիվանդանոց, որպեսզի կյանքը փրկեն: Երեխային հանել էին և գցել էին, որպես աղբ, բայց մի քիչ հետո Պայծառը նվվոց է լսել: Հայկի հայրիկը երեխային տեսնելով գնացել է, և Պայծառը մնացել է մենակ: Հայկը ծնվել էր վեց ամսական և իր ծնվելուց հետո նրան ապարատների շնորհիվ թթվածին էին տալիս, սնունդ և ամեն ինչ կյանքի համար: Читать далее

Ես Սեբաստացի եմ

avag-dproc-varzharan-u10140-1

Սեբասատցուն բնորոշ հատկություներից մեկը նա է, որ պետք է տարբերվել մյուսներից: Մյուսներ ասելով նկատի ունեմ ուրիշ դպրոցներից:Այսինքն, մենք պետք է գնանք դասի ոչ թե տետրերով և գրքերով այլ համակարգիչներով, քանի որ իրականացնում ենք այլընտրանքային կրթական ծրագիր: Մեր դպրոցում կան առանձնահատուկ ծիսական տոներ. օրինակ՝ ղափամայի ծեսը ,հարիսան:Սեբաստացիներս, իմ կարծիքով, շատ ուրախությամբ են սպասում այս տոնին, քանի որ ինքներս ենք պատրաստում հարիսան, նախապատրաստական ծեսերից է թթուդրիկը ևս սիրված մեր կողմից:Օրինակ իմ ընկերները՝ ոչ սեբաստացիներ, նրանք էլ են սիրում այս տոնը, կարծում եմ մեր ոգևորությունն է փոխանցվում իրենց, անհամբեր սպասում են, քանի որ իրենք չունեն այդ միասին պարելու, միասին ճաշելու և առհասարակ միասին լինելու գաղափարը: Նախկինում ես միշտ ֆուտբոլի պարապմունքի էի լինում և չէի հասցնում լիարժեք վայելել տոնը: Այս տարի ուրիշ է լինելու , ես ազատ եմ պարապմունքներից և կարող եմ ներկա լինել սկզբից մինչև վերջ:

Մտքերը` Լևոն Սահակյանի

Ինչո՞ւ են երեխաները ամենաերջանիկ մարդիկ

05-29Մտքերը՝ Արևիկ Տատինցյանի Լուսանկարը՝ Ազատուհի Հարությունյանի

Երեխաները ամենաերջանիկ մարդիկ են, որովհետև նրանք կարողանում են ուրախանալ նույնիսկ մանրուքներով: Նրանց համար մեկ կտոր շոկոլադը մեծ բան է, իսկ մեծահասակները չեն կարողանում գնահատել նույնիսկ այն, որ իրենք ամեն առավոտ արթնանում են: Մեծահասակների մեծ մասը չի զգում կյանքի ուրախությունը և միայն ապրում է` նկատելով դժվարությունները: Իսկ երեխաները չեն էլ նկատում նույնիսկ տխրությունը: Մեծահասակները ամեն ինչին շատ լուրջ են նայում և հաճախ մոռանում են հանգստության, ուրախության, խաղաղության մասին: Երեխաներն էլ միշտ ուրախ են և ամեն ինչին թեթև են նայում: Այդ իսկ պատճառով նրանք ամենաուրախ մարդիկ են:


Աշունն ու ձմեռը կռվում են

08-36Մտքերը և լուսանկարը՝ Ազատուհի Հարութունյանի

Այսօր աշնան վերջին ամսվա առաջին օրն է: Անձրևի փոխարեն ձյուն է գալիս: Խեղճ ծառերը դեռ չեն էլ հասցրել իրենց կանաչ շորերը փոխել դեղինով, իսկ անխիղճ ձյունը գալիս է ու գալիս: Ինձ թվում է, եթե ծառերը լեզու ունենային, կասեին, որ շատ ծանրացել են իրենց շորերը …

Երբ պատուհանից դուրս էի նայում, հասկացա, որ աշունն ու ձմեռը խճճվել են: Խեղճ աշունը պայքարում էր իր իրավունքների համար, իսկ սառը սիրտ ունեցող ձմեռը իր սպիտակ վրձինով փորձում է ջնջել աշնան գույները:

 

Իմ աշխարհը

11-10
Ես շատ եմ ուզում գնամ ուրիշ երկրներում ուսումնասիրեմ ամեն ինչ։ Օրինակ շատ եմ ուզում գնամ Նոր Զելանդիա, Լոնդոն, Իտալիա և այլն։ Իսկ երբ ամեն տեղ լինեմ, հետո կգնաի այն տեղերը որտեղ մարդիկ չեն եղել։ Կամ ընենց տեղ, որ վտանգավոր լինի։ Ինձ հետաքրքրում է սպորտեր, բայց չեմ սիրում ուրիշ երեխաների հետ աշխատել։ Ուզում եմ մենակ աշխատեմ։ Ես շատ եմ սիրում սար բարձրանալ, բայց ոչ մեկ չի ուզում իմ հետ գա, կամել մայրիկս չի թողում դուրս գնամ։ Ինչ որ ուզում եմ, կամ մայրիկս է ջղայնանում, կամել հայրիկս։ Սպասում եմ մեծանամ, որ ինչ ուզեմ անեմ։ Գնամ ուրիշ տեղ ապրեմ, անտառում կամ օվկիանոսում։ Այն տեղերը որտեղ մարդիկ չեն ապրում, սիրում եմ մենակ լինել իմ շունիկի հետ։ Երբ դպրոցը ավարտեմ, այսինքն 9 երրորդ դասարանից հետո գնամ ուրիշ տեղ, կսկսեմ զբաղվել այն գործերով, որով ես շատ եմ ուզում։ Ես հոգնել եմ Հայաստանից, ել հետաքրքիր չի, քանի որ շատ եմ եղել Հայաստանում։ Դպրոցը ավարտելուց հետո ակադեմիա կամ քոլեջ չեմ գնալու քանի որ ես գնում եմ Թումո։ Մենակ շատ եմ ուզում գնամ ուրիշ տեղեր, ուսումնասիրեմ այդ տարօրինակ տեղերը, անեմ ինչ կուզեմ։ Հոգնել եմ այս աշխարհից։

Մտքերը՝ Աննա Դանիելյանի
Ֆոտո՝ Աշոտ Հակոբյանի