Իմ ընկերները

fb_img_1488263070390

Ես ունեմ շատ ընկերներ։ Նրանք բոլորն էլ լավ, բարի, ընկերներ են։ Բոլորի հետ շփվում եմ։ Ում չեմ տեսնում, նրա հետ խոսում եմ օնլայն։ Առանց ընկերներիս կյանքս անհետաքրքիր է։ Երբ ինձ հետ են իմ ընկերները, ես հպարտ եմ ու ուրախ։ Լինում են ժամանակներ, երբ վիճում եմ ընկերներիս հետ, բայց մեկ է՝ ես նրանց սիրում եմ։ Ես շուտ եմ կողմնորոշվում ընկերության հարցում։ Ունեմ ընկերներ դպրոցում, բակում, Գյումրիում և այլն։ Ընկերները այն բանի համար են, որ երբ դու տխուր ես լինում, նրանք քեզ ուրախացնում են, քեզ ուժ են տալիս։ Իսկական ընկերը պետք է միշտ քեզ հետ լինի, բացի այդ՝ քեզ օգնի։ Ընկերները լինում են տարբեր տեսակի։ Իմ ընկերներից շատերը, ինչպես ես, կատակասեր են, մյուսները՝ շուտ նեղացող, գոռոզ, լուրջ և այլն։ Այդպիսի մեկի չգիտեմ, որ ընկեր չունենա։ Դե այս ամենով ուզում եմ ասել, որ ընկերները ամենալավ անձիք են մեր կյանքում։

Մտքերը` Սուրեն Թալանյանի

Անհետացող Ձմեռ

Exif_JPEG_420

Ձմեռը կարծես իր ուժն է փորձում, որ ապացուցի առատ ձյան և սառնամանիքի տերը լինելը: Այնքան ձյուն եկավ, որ երբ նայում ես պատուհանից դուրս՝ շենքերի տանիքներին, ձյան շերտը այնքան շատ է, որ թվում է մի ամբողջ հավերժություն է նստել տանիքներին: Եվ ահա արևը ամեն գնով փորձում է իր շողերով ճեղքել մառախուղը և մեզ մի փոքր ջերմություն տալ: Ձյան սպիտակը սկսում է խաղալ արևի շողերի հետ, ու ձյունը սկսում է հալվել: Եվ կտուրներից սկսվում են կախվել սառցե երկար լեզուները: Ու մի քիչ էլ արև, և կտուրի ձյունը արագ սկսում է ներքև սահել… Ձմեռը կամաց-կամաց անհետանում է …

Մտքերը` Ազատուհի Հարությունյանի

Ձմեռային գիշեր

02-17-768x576

Ամեն եղանակի գիշերները տարբեր են, բայց ձմռան գիշերը  մի ուրիշ երազ է։ Շատ գեղեցիկ են ձմռան գիշերները մանավանդ Հայաստանում, Երբ ձյուն է գալիս, ու քաղաքը լուսավորող լապտերները լուսավորում  են գեղեցիկ տեսարանը։ Շատ լավն է ձմռան գիշերը։ Ձմռան գիշերը շատ հեքիաթային է, Երբ բոլորը մտնում են քուն։ Լռություն է , ոչ մի մարդ չկա, ու լռության մեջ միայն լսվում է ձյան ճռճռոցը, որը տրորվում է  ոտքերի տակ։

Մտքերը` Միլենա Մարկոսյանի

Ընկերություն

16790502_618324501708837_968040632_n.jpg

Ընկերությունը ինձ համար գերագույն արժեքներից մեկն է:Ընկերության մեջ չպետք է լինի կեղծավորություն, նախանձ,չարություն:Ընկերությունը պետք է լեցուն լինի սիրով,Հարգանքով,վստահությամբ և բարությամբ:Ես գնահատում եմ և սիրում եմ իմ ընկերներին, և ամեն հարցում միշտ պատրաստակամ եմ ոգնելու:Իմ կարծիքով իրական ընկերը ունակ է զգալու քո հոգու ցավը, այն ժամանակ երբ բոլորը հավատում են քո ժպիտին, նա կարող է ներթափանցել հոգիտ արանց թույլատվության:Իրական ընկերը նա է ում տարիների ընթացքում չի հապշտակել նախանձը:Լավ ընկերը երբեք չի նեղանում մանրուքներից և միշտ հասկանում է ամեն բան:Ես իմ կողքին ունեմ 4 այնպիսի ընկերներ որոնք ինձ համար ողջ մի աշխարհ արժեն:Շնորհակալ եմ, որ ունեմ նրանց նման անկեղծ, սրտացավ և բարի ընկերներ,քանզի մեր օրերում կեղծավորությունը և նախանձը գերիշխում է, որը մեր ընկերության մեջ բացակայում է:Ես վստահ եմ ինչ էլ, որ լինի նրանք միշտ իմ կողքին են,իսկ ես նրանցից յուրաքանչյուրի ասում են, որ ոչինչ հավերժ չէ, սակաին մեր ընկերոյթյունը հավերժ է:Մենք իրար հետ ենք և լավ, և վատ օրերին:Գնահատեք ձեր ընկերներին, եղեք ընկերասեր և յուրովի նայեք այս աշխարհին:

Մտքերը՝ Ռաիսա Խաչատուրովայի

ԻՄ ՇՈՒՆԸ

Երբ ես փոքր էի, ունեի մի փոքրիկ, գեղեցիկ բարի շուն։ Նրան ես գտել էի մեր բակից։ Հետո, ես նրան կերակրեցի և բերեցի տան մոտ։ Բոլորին նա դուր էր գալիս, բոլորը սիրում էին նրան։ Բայց նա տան մեջ չեր, տան դռան մոտ։ Այնտեղ մի տաք անկյուն էինք պատրաստել նրա համար, չնայած որ ամառ էր։ Ամեն օր, հենց դուռը բացում էի նա ուրախանալով, թռչկոտելով, գալիս էր ինձ մոտ, որպեսզի հաց տամ նրան։ Նա շատ բարի շունիկ էր։ Ի դեպ մոռացա նրա անունը ասել։ Նրա անունը Շարիկ էր։ Այդ անունը հորեղբայրս էր դրել։ Նա տան բոլոր անդամներին սիրում էր։ Չէ որ մենք նրան խնամում էինք կերակրոում, լողացնում, զբոսնում նրա հետ։ Նա լսող շուն էր։ Տան մոտից հեռու չեր գնում։ Մենք նրան չէինք կապել, նա ազատ էր։ Դե այդպես, մի օր դուրս եմ գալիս նրա հետ զբոսնելու և հանկարծ նա ընկնում է մեքենայի տակ։ Դե հետո պատկերացնում եք ինչ ցավալի բան է։

Մտքերը Սուրեն Թալանյանի

Ազատ միտք, ազատ խոսք, ազատություն

Ազատությունը մարդիկ հաճախ սխալ են պատկերացնում: Ազատություն չի նշանակում ապրել ամբողջովին այնպես ինչպես ուզում ես, այդ բառը չի նշանակում ապրել միայնակ, բոլորից հեռու: Ազատ մարդու հարազատները, ընկերները և բոլորը ում նա սիրում է կարողանում են նրան հասկանալ, օգնել, սիրել: Յուքանչյուր մարդ պիտի ունենա ազատ խոսք և միտք, նրա կարծիքը պետք է հաշվի առնվի նրա շրջապատում: Ազատությունը այնպիսի մի բան է, առանց որի մարդ երջանիկ չի կարող լինել: Չնայած դրան, ցավոք մեր ժամանակներում ոչ բոլորը ունեն իրական ազատություն:
Ազատություն կարող է ունենալ և պետք է ունենա յուրաքանչյուր մարդ:

image-4

Մտքերը` Յուրի Դանիելյանի

Ընկերներ

Կյանքում մարդկանց մի մասը ասում է, որ կարող է ապրել առանց ընկերների, որ իրեն ընկեր պետք չէ:

-Ես կարող եմ ապրել առանց ընկերների,-ահա նրանց պատասխանը:

Այդպես հնավոր չէ: Ամեն  մարդու պետք  է ընկեր: Կան մարդիկ որ իրենց լավ ընկերներից ավելին են սովորում,  քան ընտանիքից: Բայց ոչ բոլորը կարող են ընկեր լինել : Ոմանք ձևացնում են, ոմանք կեղծ ընկերություն են անում: Ես ունեմ ընկերներ , բայց իրենք ինձ համար արդեն էլ ընկերներ չեն, այլ քույրեր են: Ես իրենց ասում եմ ամեն-ամենին ինչ, բայց մենք կռվում ենք ամեն մանրուքից: Ես իրենց համարում եմ իսկական ընկերներ, որովհետև  իրենք ինձ նման են և ինձ հետ եղել են թե ուրախ, թե տխուր պահերին:

Մտքերը` Մարինե Ասատրյանի

Ընտանիք

12065824_925632960857329_680720793527518981_nՄտքերը՝ Արևիկ Տատինցյանի

Ոչ ոք չի ընտրում իրեն ընտանիք: Շատ հաճախ մենք մտածում ենք, որ ինչ լավ կլիներ, եթե մեր ընտանիքը ուրիշ լիներ, Չնայած դրան՝ ինչպիսինն էլ լինի մեր ընտանիքը, շատ հաճախ մեզ իսկապես հասկանում են մեր ծնողները: Ինձ իմ մեծ ընտանիքը դուր է գալիս: Ինձ դուր են գալիս իմ զարմիկների անսպասելիությունը, խենթությունը և նրանց  հոգատարությունը: Իհարկե մեկ-մեկ նրանցից հոգնում եմ, բայց հետո հասկանում եմ, որ ճար չունեմ, ամբողջ կյանքս նրանց հետ պիտի անցկացնեմ և համակերպվում եմ: Իսկ եթե լուրջ ասեմ, իմ ընտանիքը ինձ համար ամենակարևոր բանն է աշխարհում: