Անհետացող Ձմեռ

Exif_JPEG_420

Ձմեռը կարծես իր ուժն է փորձում, որ ապացուցի առատ ձյան և սառնամանիքի տերը լինելը: Այնքան ձյուն եկավ, որ երբ նայում ես պատուհանից դուրս՝ շենքերի տանիքներին, ձյան շերտը այնքան շատ է, որ թվում է մի ամբողջ հավերժություն է նստել տանիքներին: Եվ ահա արևը ամեն գնով փորձում է իր շողերով ճեղքել մառախուղը և մեզ մի փոքր ջերմություն տալ: Ձյան սպիտակը սկսում է խաղալ արևի շողերի հետ, ու ձյունը սկսում է հալվել: Եվ կտուրներից սկսվում են կախվել սառցե երկար լեզուները: Ու մի քիչ էլ արև, և կտուրի ձյունը արագ սկսում է ներքև սահել… Ձմեռը կամաց-կամաց անհետանում է …

Մտքերը` Ազատուհի Հարությունյանի