Իմ ընկերները

fb_img_1488263070390

Ես ունեմ շատ ընկերներ։ Նրանք բոլորն էլ լավ, բարի, ընկերներ են։ Բոլորի հետ շփվում եմ։ Ում չեմ տեսնում, նրա հետ խոսում եմ օնլայն։ Առանց ընկերներիս կյանքս անհետաքրքիր է։ Երբ ինձ հետ են իմ ընկերները, ես հպարտ եմ ու ուրախ։ Լինում են ժամանակներ, երբ վիճում եմ ընկերներիս հետ, բայց մեկ է՝ ես նրանց սիրում եմ։ Ես շուտ եմ կողմնորոշվում ընկերության հարցում։ Ունեմ ընկերներ դպրոցում, բակում, Գյումրիում և այլն։ Ընկերները այն բանի համար են, որ երբ դու տխուր ես լինում, նրանք քեզ ուրախացնում են, քեզ ուժ են տալիս։ Իսկական ընկերը պետք է միշտ քեզ հետ լինի, բացի այդ՝ քեզ օգնի։ Ընկերները լինում են տարբեր տեսակի։ Իմ ընկերներից շատերը, ինչպես ես, կատակասեր են, մյուսները՝ շուտ նեղացող, գոռոզ, լուրջ և այլն։ Այդպիսի մեկի չգիտեմ, որ ընկեր չունենա։ Դե այս ամենով ուզում եմ ասել, որ ընկերները ամենալավ անձիք են մեր կյանքում։

Մտքերը` Սուրեն Թալանյանի