Ազատ միտք, ազատ խոսք, ազատություն

Ազատությունը մարդիկ հաճախ սխալ են պատկերացնում: Ազատություն չի նշանակում ապրել ամբողջովին այնպես ինչպես ուզում ես, այդ բառը չի նշանակում ապրել միայնակ, բոլորից հեռու: Ազատ մարդու հարազատները, ընկերները և բոլորը ում նա սիրում է կարողանում են նրան հասկանալ, օգնել, սիրել: Յուքանչյուր մարդ պիտի ունենա ազատ խոսք և միտք, նրա կարծիքը պետք է հաշվի առնվի նրա շրջապատում: Ազատությունը այնպիսի մի բան է, առանց որի մարդ երջանիկ չի կարող լինել: Չնայած դրան, ցավոք մեր ժամանակներում ոչ բոլորը ունեն իրական ազատություն:
Ազատություն կարող է ունենալ և պետք է ունենա յուրաքանչյուր մարդ:

image-4

Մտքերը` Յուրի Դանիելյանի

Ընկերներ

Կյանքում մարդկանց մի մասը ասում է, որ կարող է ապրել առանց ընկերների, որ իրեն ընկեր պետք չէ:

-Ես կարող եմ ապրել առանց ընկերների,-ահա նրանց պատասխանը:

Այդպես հնավոր չէ: Ամեն  մարդու պետք  է ընկեր: Կան մարդիկ որ իրենց լավ ընկերներից ավելին են սովորում,  քան ընտանիքից: Բայց ոչ բոլորը կարող են ընկեր լինել : Ոմանք ձևացնում են, ոմանք կեղծ ընկերություն են անում: Ես ունեմ ընկերներ , բայց իրենք ինձ համար արդեն էլ ընկերներ չեն, այլ քույրեր են: Ես իրենց ասում եմ ամեն-ամենին ինչ, բայց մենք կռվում ենք ամեն մանրուքից: Ես իրենց համարում եմ իսկական ընկերներ, որովհետև  իրենք ինձ նման են և ինձ հետ եղել են թե ուրախ, թե տխուր պահերին:

Մտքերը` Մարինե Ասատրյանի