Ընկերություն

16790502_618324501708837_968040632_n.jpg

Ընկերությունը ինձ համար գերագույն արժեքներից մեկն է:Ընկերության մեջ չպետք է լինի կեղծավորություն, նախանձ,չարություն:Ընկերությունը պետք է լեցուն լինի սիրով,Հարգանքով,վստահությամբ և բարությամբ:Ես գնահատում եմ և սիրում եմ իմ ընկերներին, և ամեն հարցում միշտ պատրաստակամ եմ ոգնելու:Իմ կարծիքով իրական ընկերը ունակ է զգալու քո հոգու ցավը, այն ժամանակ երբ բոլորը հավատում են քո ժպիտին, նա կարող է ներթափանցել հոգիտ արանց թույլատվության:Իրական ընկերը նա է ում տարիների ընթացքում չի հապշտակել նախանձը:Լավ ընկերը երբեք չի նեղանում մանրուքներից և միշտ հասկանում է ամեն բան:Ես իմ կողքին ունեմ 4 այնպիսի ընկերներ որոնք ինձ համար ողջ մի աշխարհ արժեն:Շնորհակալ եմ, որ ունեմ նրանց նման անկեղծ, սրտացավ և բարի ընկերներ,քանզի մեր օրերում կեղծավորությունը և նախանձը գերիշխում է, որը մեր ընկերության մեջ բացակայում է:Ես վստահ եմ ինչ էլ, որ լինի նրանք միշտ իմ կողքին են,իսկ ես նրանցից յուրաքանչյուրի ասում են, որ ոչինչ հավերժ չէ, սակաին մեր ընկերոյթյունը հավերժ է:Մենք իրար հետ ենք և լավ, և վատ օրերին:Գնահատեք ձեր ընկերներին, եղեք ընկերասեր և յուրովի նայեք այս աշխարհին:

Մտքերը՝ Ռաիսա Խաչատուրովայի

ԻՄ ՇՈՒՆԸ

Երբ ես փոքր էի, ունեի մի փոքրիկ, գեղեցիկ բարի շուն։ Նրան ես գտել էի մեր բակից։ Հետո, ես նրան կերակրեցի և բերեցի տան մոտ։ Բոլորին նա դուր էր գալիս, բոլորը սիրում էին նրան։ Բայց նա տան մեջ չեր, տան դռան մոտ։ Այնտեղ մի տաք անկյուն էինք պատրաստել նրա համար, չնայած որ ամառ էր։ Ամեն օր, հենց դուռը բացում էի նա ուրախանալով, թռչկոտելով, գալիս էր ինձ մոտ, որպեսզի հաց տամ նրան։ Նա շատ բարի շունիկ էր։ Ի դեպ մոռացա նրա անունը ասել։ Նրա անունը Շարիկ էր։ Այդ անունը հորեղբայրս էր դրել։ Նա տան բոլոր անդամներին սիրում էր։ Չէ որ մենք նրան խնամում էինք կերակրոում, լողացնում, զբոսնում նրա հետ։ Նա լսող շուն էր։ Տան մոտից հեռու չեր գնում։ Մենք նրան չէինք կապել, նա ազատ էր։ Դե այդպես, մի օր դուրս եմ գալիս նրա հետ զբոսնելու և հանկարծ նա ընկնում է մեքենայի տակ։ Դե հետո պատկերացնում եք ինչ ցավալի բան է։

Մտքերը Սուրեն Թալանյանի